Բիզնես 

Ինտերպոլը ավելի քան 1.2 հազար տոննա կեղծված սննդամթերք և 430 հազար լիտր խմիչք է առգրավել

analitik.am

Ինտերպոլի և եվրոպոլի անցկացրած հատուկ գործողության արդյունքում հաջողվել է առգրավել ավելի քան 1.2 հազար տոննա կեղծված սննդամթերք և 430 հազար լիտր խմիչք` հաղորդում է Agence France-Presse-ը:

Կեղծ սննդամթերքի և խմիչքի բացահայտմանն ուղղված «Օպսոն III» գործողությունն անցկացվել է Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի 33 երկրներում՝ 2013թ. դեկտեմբեր- 2014թ. հունվար ընկած ժամանակահատվածում:

Գործողության շրջանակներում հայտնաբերվել է 131 հազար կեղծված բալզամային քացախ և բուսական յուղ, 80 հազար շոկոլադե սալիկ և թխվածքաբլիթ, 45 տ կաթնային արտադրանք և այլն:

Իտալիայում ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ շամպայնի արտադրամաս և առգրավել 60 հազար շիշ խմիչք: Իսպանիայում ձերբակալվել է 24 մարդ, որոնք անտառներում անօրինական հավաքել են 4.5 տոննա խխունջ:

Նույն շարքից