Բիզնես 

Ճապոնական ընկերությունը գնել է Viber-ը

analitik.am

Ճապոնացի միլիարդատեր Հիրոշի Միկիտանիի համացանցային Rakuten ընկերությունը հայտարարել է Viber Media կիպրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը գնելու մասին: Սմարթֆոնների միջոցով անվճար զանգերի կատարման ու հաղորդագրությունների փոխանակման Viber ծառայության բջջային, համակարգչային և պլանշետային հավելվածներում գրանցված է 280 մլն օգտատեր: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:

Միկիտանին Viber-ը համարում է Rakuten-ի ծառայություններում օգտատերերի ներգրավման կատարյալ հարթակ:

Viber-ը սկսել է աշխատանքը 2010 թվականին: Այն հասանելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի համար: Viber Media-ի հիմնադիրն է իսրայելցի ձեռնարկատեր Տալմո Մարկոն:

Նույն շարքից