Բիզնես 

«Ամերիաբանկը» ՎԶԵԲ-ի եւ IFC-ի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ է ստացել

analitik.am

2014թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2008թ.-ի հոկտեմբերի 10-ից, շնորհել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի` ՎԶԵԲ-ի (EBRDB1) եւ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի` IFC-ի (IFCCB1) պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ նույն օրը IFC -ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերը եւ ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով եւ մեկ տարի մարման ժամկետով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում:

Որպես Շուկա ստեղծող Ամերիաբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` ապահովելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը: Հարկ է նշել, որ Ամերիաբանկը հանդիսանում է նաեւ բորսայի երկրորդային Bbond ցուցակում ընդգրկված «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերի (SASGB1) շուկա ստեղծող:

Նույն շարքից