Բիզնես 

ՀՀ գյուղնախարարն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում՝ նպատակ ունենալով գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալ, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Ղուկասավան համայնքում, ծանոթացել է տեղի ջերմոցային տնտեսություններին:

Նախարարը նաև ծանոթացել է ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին, հետաքրքրել, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ:

Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին:

Բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռքբերված արդյունքները՝ Սերգո Կարապետյանը մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների:

Նույն շարքից