Բիզնես 

ՄՄ անդամնակցությունից հետո ներմուծման աշխարհագրությունը էականորեն չի փոխվի . Գ. Մակարյան

analitik.am

Դեռևս հստակ չէ, թե որ ապրանքներն են թանկանալու Մաքսային միություն մտնելուց հետո և որքան, սակայն որոշ բաներ արդեն ակնհայտ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ քաղցրացված կարագի ՄՄ մաքսատուրքը կազմում է 14-15 տոկոս, հայկականը՝ 10%: Մետաղե խողովակների մաքսատուրքը ՄՄ-ում 5-12% է, Հայաստանը դրանք ներկրում է Ուկրաինայից: Այսինքն՝ կա՛մ պետք է անցում կատարել ռուսական խողովակներն, կա՛մ էլ թանկացումներն անխուսափելի կլինեն:

Ամեն դեպքում, ըստ Մակարյանի, դժվար թե ներկրման աշխարհագրությունը նշանակալի փոխվի: «Հազիվ թե Հայաստանը թաիլանդական բրնձի փոխարեն սկսի ռուսականը ներկրել»,-ասաց Մակարյանը:

Նրա խոսքով՝ այս տարի սպասվում է Ռուսաստանից մի շարք միգրանտների վերադարձը Հայաստան. մոտ 400 հազար մարդու ճակատագիր անհայտ է: Դա նշանակում է , որ եթե այդ մարդկանց մի մասը հետ գա, այդ ընտանիքների եկամուտներն են նվազելու, ընդհանուր դժգոհության մակարդակն է բարձրանալու, աղքատության ցուցանիշն է բարձրանալու»,- ասաց Մակարյանը:

Անդրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին, նա նշեց, որ այստեղ սպասողական վիճակ է և եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհակասող ճանաչի այն, ապա երկրում խմորումներ կարող են լինել:

Նույն շարքից