Բիզնես 

Սննդամթերքի անվտանգության պետծառայությանը 40 մլն դրամ տրամադրվեց

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հատկացնել 40 մլն դրամ՝ պայմանավորված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ:

 

Որոշման նախագիծը Կառավարության ուշադրությանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի 77-րդ, 79-րդ, 86-րդ, 87-րդ և 90-րդ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

Գումարը հատկացվում է 2014 թ.-ի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» և «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածներով): 

Նույն շարքից