Բիզնես 

Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

analitik.am

Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չոու Սյաոչուանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկվել են երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա է եղել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Նույն շարքից