Պատահարներ Տեսանյութեր 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել.Տեսանյութ

analitik.am

Հոկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Արտյոմ Գ.-ն (ծնված 1997 թ.) տեղափոխվել է Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին. վերջինս ևս հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ:

Նույն շարքից