Բիզնես 

Վերացվել է «Գաթայի» արտադրության վրա դրված արգելանքը

analitik.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրիլի 1-ից վերացրել է«Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի արտադրությունը համար սահմանած արգելքը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որոշումը կայացվել է նկատի ունենալով, որ ավելի վաղ կայացված որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի մարտի 24-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին» որոշմամբ արգելվել էր «Գաթա» արտադրատեսակի արտադրությունը «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից և միաժամանակ ընկերության փոխտնօրենին հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:.
 

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել էր:

Նույն շարքից