Բիզնես 

Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի մինչև 1/3 չափի հասնելը

analitik.am

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այս տարի նվազել է ոչ միայն արտեզյան հորիզոնների և Սև ջրի ջրատվությունը, այլև ջրամբարներում ևս ջրի բավարար քանակություն չի կուտակվել: Դրա հետևանքով, մասնավորապես Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում, առաջացել է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն՝ էլեկտրաէներգիայի մեծացած ծախսի վճարումը: Կառավարությունն իր որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք օտարելու շնորհիվ առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ հատկացրել է «Սևան- Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին՝ բարելավելով ընկերության ֆինանսական վիճակը:

Նույն շարքից