Բիզնես 

50 հակակարկտային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում, որոնցից 10-ը` Արարատում

analitik.am

Անցյալ շաբաթ հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոճանապարհներին առաջացած խցանումներից եւ արգելափակումից հրշեջ-փրկարարները դուրս են բերել ընդհանուր առմամբ 213 տրանսպորտային միջոց` համապատասխան օգնություն ցուցաբերելով վարորդներին եւ ուղեւորներին։ Այս մասին նշվել է ԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։


ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը ներկայացրել է նաեւ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում իրականացվող աշխատանքերի ընթացքը։


Ապրիլի 10-ին եւ 17-ին տեղի կունենան պատանի հրշեջ-փրկարարների ամենամյա միջազգային հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի թիմի ձեւավորման նախընտրական փուլերը։


Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է, որ մարզերում շարունակվում են նոր հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները։ Այս պահի դրությամբ 50 հակակարկտային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում, 10-ը` Արարատում, մինչեւ ամսվա վերջ կայաններ կավելացվեն նաեւ Արագածոտնի եւ Լոռիի մարզերում։ Բացի այդ, մարզերում շարունակվում են հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման աշխատանքները, ինչն ենթադրում է, որ գործող բոլոր կայանների կառավարումն իրականացվելու է կենտրոնացված` ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի կողմից։

Նույն շարքից