Բիզնես 

Hewlett-Packard-ը կաշառքներ է տվել Ռուսաստանում

analitik.am

 

Ամերիկյան Hewlett-Packard ընկերության ներկայացուցչությունը Ռուսաստանում իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի օրենքը խախտելու և Ռուսաստանի իշխանություններին կաշառք տալու համար, հայտնում է «Իզվեստիյան»։

 

HP-ն խոստովանել է նաև Լեհաստանում և Մեքսիկայում կաշառք տալու մասին և պայմանավորվել է ամերիկյան իշխանությունների հետ: Ըստ այդմ՝ 108 մլն ԱՄՆ դոլարի տուգանք կվճարվի:

 Կաշառքը վճարվել է խոշոր պայմանագիր ստանալու և Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը համակարգիչներով ապահովելու նպատակով: 


HP-ի գործադիր տնօրեն Ջոն Շուլցը հայտարարել է նաև, որ այդ խախտումները թույլ տված աշխատակիցներն այլևս չեն աշխատում ընկերությունում: 

Ընկերությունը Ռուսաստանում վճարել է մոտ 2, Լեհաստանում՝ 0,6, Մեքսիկայում՝ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք։

Նույն շարքից