Բիզնես 

Վերաբացվեց Կոնվերս բանկի «Կիլիկիա» մասնաճյուղը

analitik.am

Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի «Կիլիկիա» մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: 

Բացման արարողությանը ներկա էին Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, գործընկերներ, բանկային ոլորտի աշխատակիցներ, պաշտոնական այլ հյուրեր:


«Կիլիկիա»մասնաճյուղը նոր հաճախորդներին է մատուցելու մի շարք ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Երևանում գործում է Կոնվերս բանկի 14, իսկ Հայաստանում՝ 35 մասնաճյուղ:


 

Նույն շարքից