Բիզնես 

Սևանում իշխանի պաշարների վերականգնման ծրագիրն ունի բացասական ու դրական կողմեր. մասնագետ

analitik.am

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանում իշխանի պաշարները մեծացնելու նպատակով առաջիկայում կառուցվելիք ցանցավանդակների կառուցման խնդրին՝ նշելով, որ ծրագիրն ունի դրական և բացասական կողմեր:
 

«Դրական է այն, որ վերջապես կլուծենք իշխանի պաշարների վերականգնման հարցը: Սևան են լցվելու ստուգված մայր ձկներ, որոնք բացառվում է, որ լինեն հիբրիդներ: Դրանք պետք է մաքուր իշխաններ լինեն: Սա կիջեցնի որսագողությունը, որովհետև հսկողություն է իրականացվելու»,- ասաց նա:

Անդրադառնալով բացասական կողմին՝ նա նշեց, որ Սևան են լցվելու օրգանական նյութեր, որոնք իրենց բացասական հետևանքը կարող են ունենալ Սևանի բաղադրության վրա, սակայն միաժամանակ նշեց, որ ամեն ինչ արվի թույլատրելիության սահմաններում, ապա Սևանը չի տուժի:

«Եթե ծրագրով գրվածը համապատասխանի արվածին, ապա Սևանը խնդիրները նվազագույն կլինեն, իսկ իշխանի հարցը լուծված կլինի: Բայց չպետք է միանգամից ամեն ինչին ոչ ասել, այլ պետք է առաջարկել, թե ինչ անեն, որ վնասը նվազագույն լինի»,- ասաց նա:

Բարդուխ Գաբրիելյանը վստահեցրեց, որ սիգը չի կարող ուտել օրգանական նյութեր պարունակող այդ կերը, քանի որ կերը նստում է ջրի հատակը» Փոխարենը այն կարող է ուտել ծիծանափայլը, ինչպես նաև բեղլուն:

 

Նույն շարքից