Բիզնես 

Ուկրաինայում վաճառում են պետական սեփականությունը

analitik.am

Ուկրաինայի կառավարությունը կրճատել է իր քարտուղարությունը և սկսել է ծառայողական ավտոպարկի վաճառքը, բացի այդ, խորհրդատվություն է անցկացվել գործերի պետական կառավարումը ցրելու և դրա սեփականության մի մասն աճուրդի հանելու վերաբերյալ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով УНИАН գործակալությանը, որն էլ վկայակոչում է Նախարարների կաբինետի նախարար Օստապ Սեմերակին:

 

Գործերի պետական կառավարումը բաժին է, որը զբաղվում է Ուկրաինայի նախագահի և նրա գրասենյակի, կառավարության, խորհրդարանի և այլ պետական մարմինների նյութատեխնիկական և սոցիալ-կենցաղային ապահովմամբ:

 

«Ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետի քարտուղարության 10 տոկոսով կրճատման մասին հրամանագիրը։ Կառավարությունը կրճատում է պաշտոնյաների ծախսերը: Մենք սկսել ենք ավտոմեքենաների վաճառքի գործընթացը: Մեքենաների ցանկը, որոնք մենք կվաճառենք աճուրդում, կտեղադրենք երկուշաբթի կառավարության կայքում»,- նախարար Սեմերակի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Նույն շարքից