Բիզնես 

Իտալացիները այլևս չեն սիրում գինի

Իտալիայում կտրուկ ընկել է գինու օգտագործումը: Այս միտումը նկատվել է վերջին միքանի տարիների ընթացքում, նախորդ տարի Իտալիայի բնակիչները օգտագործել են ընդամենը 22 մլն հեկտոլիտր գինի:


Այսպիսով, իտալացիները ոչ միայն զիջել են ֆրանսիացիներին, այլ նաև ամերիկացիներին, ովքեր գարեջրի և ոչ թե գինու սիրահարներ են:


Սրանով հանդերձ՝ իտալական գինու պահանջարկը շարունակում է աճել արտասահմանյան շուկայում,- հաղորդում է Repubblica-ն:


Իսկ ներքին շուկայում 2013թ.-ին իտալական գինու վաճառքը նվազեց 7%-ով՝ հավասարվելով 1861թ.-ի ամենացածր մակարդակին:

Ինչ վերաբերում է կարմիր գինուն, ապա և՛ Իտալիայից, և՛ Ֆրանսիայից առաջ անցավ Չինաստանը՝ դառնալով աշխարհում կարմիր գինու ամենամեծ պահանջարկ ունեցող պետությունը:


Իսկ Իսպանիան նախորդ տարի ճանաչվեց կարմիր գինու ամենամեծ արտահանողը:


Եվ, այնուամենայնիվ, իտալական գինին մնում է երկրի հիմնական խորհրդանիշերից մեկը:

 

Նույն շարքից