Ապահովագրական ընկերությունը դեռ չի փոխհատուցել «Սպայկա» ընկերությունում հրդեհի պատճառած վնասի չափը:
Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց «Սպայկա» ընկերության Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
«Պատճառն այն է, որ դեռ չի ավարտվել վնասի չափի հաշվարկման գործընթացը: Ամեն ինչ արվում է փորձագիտական մակարդակով: Գործընթացը կավարտվի, հավանաբար, մեկ ամսից», - ասաց Կ. Բաղդասարյանը։ Նշենք, որ «Սպայկա»-ին իրավունք տրված չէ հայտնել, թե որ ընկերությունում է այն ապահովագրված, մինչև վնասի չափը հաշվարկների վերջնական ավարտը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Տեղում պարզվել էր, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: