Բիզնես 

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախատեսում «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարների նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության ղեկավար Իգոր Սեչինի և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի նկատմամբ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իշխանությունում իր աղբյուրը։

 

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող ակտիվների սառեցում և ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ընկերություններին «սև ցուցակում» ներառված մարդկանց հետ բիզնես վարելու արգելում։

 

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Թոնի Բինքենը հայտարարել էր, որ երկուշաբթի պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածների նկատմամբ։

 

Մեծ «յոթնյակի» երկրներն ավելի վաղ պայմանավորվել էին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Եվ այդ ակցիայում Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավում է եվրոպացի առաջնորդներին:

Նույն շարքից