Հայկական կոշիկի արտադրության ամենավառ ներկայացուցիչը` SALI-ն 23տարեկան է:
SALI-ն գործում է արդեն նաև Հյուսիսային պողոտայում, որտեղ խանութ-սրահի առաջին հարկը նախատեսված է կանանց, իսկ երկրորդը` տղամարդկանց կոշիկների հավաքածուի համար: Սրահները շատ ավելի ընդարձակ են և հարմարավետ, ինչպես կոշիկն ընտրելու, այնպես էլ փորձելու համար:
Հայկական կոշիկի նոր ոճ թելադրող SALI-ի ամենամեծ խանութը ենթադրում է լայն տեսականի՝համապատասխան ցանկացած ճաշակի: SALI-ի բոլոր կոշիկները պատրաստված են բնական կաշվից:
Ի դեպ գործում է նաև SALI-ի օնլայն խանութը՝ www.SALI.am, որտեղից կարող եք պատվիրել կոշիկներ, եթե ժամանակ չունեք անձամբ այցելելու խանութ-սրահ:
SALI –ում ընդունվում են նաև անհատական պատվերներ` Ձեր ընտրած մոդելի, գույնի և ոտքին համապատասխան:
Բացման արարողությունը վարում էր Եգոր Գլումովը: Տեղի ունեցավ ֆլեշմոբ, մեծ հրավառություն, հյուրասիրություն, խաղարկություններ-շահումներ` նվեր-քարտերի տեսքով և պարային համարներ.այս ամենին կարող եք հետևել լուսանկարների միջոցով: