Բիզնես 

Coca-Cola-ն հրաժարվել է Е443 վիճահարույց բաղադրիչի օգտագործումից

analitik.am

Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Coca-Cola ամերիկյան ընկերությունը մտադիր է իր բոլոր հյութերի բաղադրությունից հանել օգտագործվող նյութերից մեկը, որը մտահոգության առիթ է տալիս սպառողների շրջանում։

 

Ինչպես նշում է Лента-ն, խոսքը E443 բուսայուղի մասին է, որն օգտագործվում է որպես համի կայունացուցիչ, սակայն կիրառվում է նաև նյութերը հրկիզումից պաշտպանելու համար։

 

Coca-Cola-ի ներկայացուցիչ Ջոշ Գոլդը նշել է, որ նշված բաղադրիչն ըմպելիքներից հանելու որոշումն ամենևին էլ չի կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բոլոր քիմիական բաղադրիչները հաստատված են միջազգային մակարդակով։ Նա մանրամասնել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել սպառողների շրջանում անհանգստության աճը, ինչպես նաև հանրության գործադրած ճնշումը։

 

Նշվում է, որ այդ բուսայուղի բացառման վերաբերյալ խնդրագիրը Change.org կայքում ստորագրել է մի քանի հազար մարդ։ Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի PepsiCo-ն արդեն հրաժարվել է E443 բաղադրիչի օգտագործումից։

Նույն շարքից