Բիզնես 

Մակարոնեղենի թանգարան՝ Իտալիայի Պարմա քաղաքում

analitik.am

Իտալիայի Էմիլյա Ռոմանյա նահանգի Պարմա շրջանում բացվել է Մակարոնեղենի թանգարան, որը, ի դեպ, գտնվում է Լոլիկների թանգարանից ոչ հեռու։

 

Ինչպես նշում է Euromag-ը, նորաբաց թանգարանում կան մի շարք փաստաթղթեր, որոնք նկարագրում են իսկական իտալական պաստայի արտադրության բոլոր փուլերը։ Այցելուներն էքսկուրսիայի շրջանակներում կարող են իմանալ, թե ինչպես էին նախկինում և այժմ պատրաստում մակարոնեղենը։

 

Թանգարանում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում Իտալիայի և իտալացիների համար պաստայի ունեցած մշակութային նշանակության լուսաբանմանը։

Աղբյուրը հավելում է, որ թանգարանը բացվել է աշխարհահռչակ Barilla բրենդի աջակցությամբ, որը զբաղվում է մակարոնեղենի արտադրությամբ։

Նույն շարքից