Բիզնես 

Կին տնօրեններն ավելի շատ են աշխատանքից հեռացվում, քան տղամարդիկ. ուսումնասիրություն

analitik.am

Ամերիկյան Strategy& գլոբալ մենեջմենթի խորհրդատվությամբ զբաղվող ընկերությունը վերջերս ուշագրավ ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքների համաձայն, կին գործադիր տնօրեններն ավելի շատ են աշխատանքից հեռացվում, քան նույն պաշտոնը զբաղեցնող արական սեռի ներկայացուցիչները։

Ինչպես նշում է The Guardian-ը, ուսումնասիրության վերջնական արդյունքը վկայում է, որ կին տնօրենները 1/3-րդ անգամով ավելի շատ են հեռացվում աշխատանքից՝ ի տարբերություն տղամարդկանց։

«Սա նշանակում է, որ իշխանության վերին էշելոններում կանանց զբաղեցրած դիրքը շատ անկայուն է»,- նկատում է պարբերականը՝ որպես ասվածի ապացույց բերելով այս շաբաթ New York Times և Le Monde հեղինակավոր պարբերականների գլխավոր խմբագրերի պաշտոնից Ժիլ Աբրամսոնի և Նատալի Նյուգաղետի հեռացումը։

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, այն որ կանայք ավելի շատ են հեռացվում ղեկավարի պաշտոնից, ամենևին էլ չի նշականում, որ նրանք չեն կարողանում գլուխ հանել պատասխանատու աշխատանքից։ Պարզապես նրանց մոտ կազմակերպչական հարցերն ավելի դժվար են լուծվում։ Նրանք չեն կարողանում տղամարդկանց պես արագ տեսնել պոտենցիալ վտանգերը։

Պարբերականը նշում է, նախքան այս եզրակացությանը հանգելը Strategy& ընկերությունն ուսումնասիրել է վերջին տասնամյակում աշխարհի 2.500 խոշորագույն հասարակական ընկերությունները, որտեղ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնողների ընդամենը 3%-ն է կին։ Մասնագետները կանխատեսում են, որ 2040թ. դրությամբ ներկայիս 3% ցուցանիշը կհասնի 33%-ի։

Նույն շարքից