Բիզնես 

RoE-ն բանկային համակարգում 6 տարիների ընթացքում 14-15 տոկոսից նվազել է 9-10 տոկոսի. Արթուր Ջավադյան

analitik.am

Կապիտալի շահութաբերությունը (RoE) Հայաստանի բանկային համակարգում 2008-2014 թվականներին 14-15 տոկոսից նվազել է 9-10 տոկոսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Շահութաբերությունն անընդհատ նվազում է բանկերի միջեւ մրցակցության պատճառով:


Նշենք, որ նշված ժամանակահատվածում նվազել է նաեւ ակտիվների շահութաբերությունը (RoA). եթե նախկինում այն կազմում էր մոտ 2,5 տոկոս, հիմա՝ 12-1,5 տոկոս:


Ջավադյանը նաեւ նշել է, որ Հայաստանում գործող 21 առեւտրային բանկերից վնասով են աշխատում երկուսը, որոնք հիմա անցնում են դրական արդյունքի:


Նկատենք, որ խոսքը գերմանական կապիտալով աշխատող ProCredit Armenia բանկի եւ իրանական Mellat Bank-ի մասին է:

Նույն շարքից