Բիզնես 

«Անելիք բանկ»-ը միացել է «Տանդեմ տրանսֆերս» վճարային համակարգին

analitik.am

Հաճախորդներին նոր հնարավորություններ և առավել հարմար ծառայություններ մատուցելու նպատակով «Անելիք բանկ» ՓԲԸ-ն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցելով «Տանդեմ տրանսֆերս» վճարային համակարգի հետ: Տվյալ համակարգը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ինչպես մերձավոր ու հեռավոր արտասահման, այնպես էլ փոխանցումներ իրականացնել Հայաստանի տարածքում:

  

Տվյալ համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

 

««Անելիք բանկ» ՓԲ-ն մշտապես կարևորել է իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և իր հաճախորդներին առաջարկում է տարբեր պրոդուկտների մի քանի տարբերակներ` նրանց տալով ընտրության լայն հնարավորություն: Նոր ներդրված «Տանդեմ տրանսֆերս» վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- նշել է «Անելիք բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նույն շարքից