Իրավական Տեսանյութեր 

Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան

analitik.am

 

Արսեն Բաբայանին դատարան բերելու փոխարեն նրան նոր մեղադրանք է  առաջադրվել: Նրան մեղադրում են ինչ-որ անձանց կողմից ինչ-որ անհայտ միջոցներով ու մեթոդներով ինչ-որ իշխանություն յուրացնելու մեջ: Քիչ առաջ դատարանի մոտ լրագրողներին հայտնեց Արսեն Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը:

 

Ավելի վաղ Վարոսյանը հայտնել էր, որ դատական նիստն այսօր տեղի չի ունենալու:

 

Փաստաբանը հայտնեց, որ խոսել է Բաբայանի հետ նոր մեղադրանքի մասին, միասին փորձել են հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, չեն կարողացել դա անել:

 

Վարոսյանը նշեց, որ մեղադրանքն իրականության հետ աղերս չունի՝ անկախ նրանից, թե ով ինչ ցուցմունք է տվել. «Դեմ ցուցմունք տվող չի եղել: Բաբայանը մեղադրանքը չի ընդունել: Մեղադրանքն Արսեն Բաբայանի հետ առնչություն չունի, այն առնչություն ունի ՍԴ-ի հետ և այն գործընթացի հետ, որը կատարվում է ՍԴ-ի շուրջ: Սա պլան գ-ն է: Սրանից հետո լինելու են դ-ն, ճ-ն և այլն: Ես՝ որպես իրավաբան, առաջին անգամ գնահատական չեմ կարողանում տալ առաջադրված տեքստին»:

 

Նույն շարքից