Բիզնես 

Ռիչարդ Մորնինգսթարը՝ Ադրբեջանի նավթի ու գազի պաշարների մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը գովել էլ այդ երկրի նավթի ու գազի պաշարները:

 

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Բաքվում «Կասպյան նավթ և գազ» 21-րդ միջազգային ցուցահանդեսի բացման առթիվ Ադրբեջանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործումից հետո Ադրբեջանը համաշխարհային շուկայում նավթի հիմնական մատակարարներից մեկն է դարձել:

 

Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, էներգետիկ հսկաները մեկը մյուսի հետևից լքում են Ադրբեջանը: Ֆրանսիական Total և գերմանական E.on ընկերությունները Անդադրիատիկ գազատարի նախագծից հրաժարվելու մտադրություն են հայտնել: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ինչպես «Շահդենիզ», այնպես էլ «Դարի պայմանագիր» նախագծերում ունեցած իր մասնաբաժինը վաճառելու որոշման մասին է հայտարարելու նաև  նորվեգական Statoil ընկերությունը:

 

Այս ֆոնին դեսպանի` Ադրբեջանի` եվրոպական «գլխավոր գազամատակարար» դառնալու մասին հավաստիացումները բավականին տարօրինակ են հնչում: Իրադրությանն իրենց «համն ու հոտն» են տալիս կողմերի շարունակական բնույթ կրող և մտահոգության տեղիք տվող մեղադրական հայտարարությունները միմյանց հասցեին. մեկ դեսպանն է Ադրբեջանի իշխաննություններին քննադատում, մեկ էլ` Ադրբեջանի իշխանությունները` դեսպանին:

 

Նույն շարքից