Վերլուծաբանների կարծիքով ոսկու գների բարձրացում չի սպասվում: Ենթադրվում է, որ գործընթացի վրա ազդել է դոլարի ամրապնդումը, գրում է ria.ru-ն:
Ըստ վերլուծաբանների՝ թանկարժեք մետաղի գների բարձրացում չի լինի սպառողների կողմից պահանջարկի բացակայության և ներդրողների՝ դեպի բաժնետոմսերի շուկաներ ցուցաբերած հետաքրքրության պատճառով: Այսպես, ոսկու մեկ ունցիան ներկայումս արժե 1250-1255 դոլար և մասնագետների հաշվարկներով չի կարող գերազանցել 1260 դոլարը:
Բացի այդ, փորձագետների կարծիքով, դեղին մետաղի հետ մրցակցում են պլատինն ու պալադիումը: