Բիզնես 

Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին սպասվում է տնտեսական անկում. Համաշխարհային բանկ

analitik.am

Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին սպասվում է տնտեսական անկում, այս մասին զգուշացնում է Համաշխարհային բանկը:


Տնտեսական անկումը սպառնում է ոչ միայն ԱՊՀ երկրներին, այլև Համաշխարհային տնտեսությանը:


Համաշխարհային բանկը ներկայացրել է ոչ հուսադրող  զեկույց, որտեղ ասվում է, որ համաշխարհային տնտեսական աճը 2014 թվականին 3,2-ից իջել է 2,8 %-ով:

 

Ըստ կանխատեսումների, զարգացող երկրների ՀՆԱ-ն կաճի ոչ թե  5,6%, այլ՝ 5,4%, իսկ զարգացող երկրներում՝ 1,9%-ի փոխարեն՝ 2,2%:

 

Հոռետեսական է նաև ԱՊՀ երկրների տնտեսական աճի կանխատեսումը, ըստ որի 2014 թվականին այդ երկրների տնտեսությունը կաճի ընդամենը  2,2%-ով:

 

ԱՊՀ զարգացող երկրներում սպասվում է տնտեսական աճի տեմպի դանդաղում:

 

Ղազախստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի ամսական արտադրողական ցուցանիշը 2014 թվականին կտրուկ նվազել են:

 

Նույն շարքից