Բիզնես 

Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում գնել են 96 մլն 351 հազար 435 դոլար 410.19 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով

Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում  հունիսի 16-20-ը ընկած ժամանակահատվածում գնել են  96 մլն 351 հազար 435 դոլար 410.19 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառել 106 մլն 475 հազար 573  դոլար 411.19 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:


«ՆԱՍԴԱՔ  ՕԷՄԵՔՍ  ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11 մլն 250 հազար  դոլարի առք և վաճառք 409.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:


Միջբանկային շուկայում իրականացվել է 1,9 մլն դոլարի առք և վաճառք 410.05 դրամ մեկ  դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 846 հազար 69 եվրո  555.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 12 մլն 523 հազար 61 եվրո 558.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 887 մլն  51 հազար 175 ռուբլի 11.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 145 մլն 698 հազար 65 ՌԴ ռուբլի 11.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

 Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.5 մլն ԱՄՆ դոլար: 

 

Նույն շարքից