Բիզնես 

Խնդիրները Հայաստանի և Վրաստանի միջև կարող են միայն տնտեսական լինել. Ջոնի Մելիքյան

analitik.am

«Խնդիրները Հայաստանի և Վրաստանի միջև Վրաստանի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումից հետո կարող են տնտեսական լինել»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:



«Մինչ այժմ Վրաստանի համար գործում էր ազատ առևտրի ԱՊՀ գոտին, Հայաստանի և Վրաստանի միջև նույնպես գործում է ազատ առևտրի մասին այդ համաձայնագիրը: Այժմ երբ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին, քննարկումները շարունակվում են, արդեն հուլիսին փաստաթուղթը պատրաստ կլինի, կարծում եմ, սեպտեմբերին բոլոր խնդիրները կկարգավորվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Նույն շարքից