Բիզնես 

ՀԿԵ-ն թանկացրել է սակագները. պատճառը շվեյցարական ֆրանկի փոխարժեքի տատանո՞ւմն է

analitik.am

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ուղևորափոխադրումների սակագները սահմանում է`կախված շվեյցարական ֆրանկի փոխարժեքի տատանումներից: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԿԵ հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Վահե Դավթյանն՝ անդրադառնալով տոմսերի գների թանկացմանը:


 

Նրա խոսքով, ի թիվս ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղիների՝ Հայաստանում ևս ուղևորափոխադրման գները սահմանում են շվեյցարական ֆրանկով, դրա՝ ամենակայուն դրամական միավոր լինելու պատճառով, և եթե թանկացումներ են նկատվում,ապա պետք է հասկանալ, որ շվեյցարական ֆրանկի փոխարժեքն այդ պահին տատանվում է: «Մենք ինքնուրույն սակագներ չենք սահմանում և դրանք հաշվարկում ենք՝ համեմատելով ֆրանկի փոխարժեքի հետ»,- նշեց Վահե Դավթյանը:

 


Դիտարկմանը, որ ամենաթանկ սակագները բաժին են հասնում հուլիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածին, ՀԿԵ հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատուն նկատեց, որ ավանդաբար միշտ այդպես է եղել՝ պայամանավորված հենց այդ շրջանում ամենամեծ թվով հայաստանցիների՝ Բաթումի հանգստյան մեկնելու հանգամաքով:


Ինչպես analitik.am-ին Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ից տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքով հունիսի 15-26-ը տեղափոխվել է 1 505 ուղևորաճ՝ 10.1տոկոսՏոմսերի վաճառքի սկզբից մինչև հունիսի 26-ը վաճառվել է գնացքի 4 132 տոմսաճ՝ 6.2 տոկոս:


 

Նշենք, որ ըստ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի համաձայն, պլացկարդ-վագոնի 1 տեղի նվազագույն սակագինը կազմում է 12170 դրամ, իսկ կուպե-վագոնինը՝ 18900 դրամ, հարմարավետ կուպե-վագոնի սակագինը (հիգիենիկ սպիտակեղեն, թեյի, սուրճի եւ թխվածքաբլիթի տրամադրում)՝ 20880 դրամ: Ննջարան-վագոնի տոմսի արժեքը (երկտեղանի) կազմում է 28590 դրամ:

Նույն շարքից