Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում երբեք նույնասեռականները երեխա չեն որդեգրել. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսվի, այնքան՝ լավ: Ինչպես մեր գործընկերները ներկայացրեցին, ամեն անգամ այդ մասին խոսելիս, ավելի մեծ ուշադրություն է դարձվում դրա վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԻՄ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նույնասեռականների և սեռափոխվածների մասին նախագծի վերաբերյալ:

Սարգսյանի խոսքերով, Պետրոսյանը նախագիծ է բերել, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը. «Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել: Բերվել է օրենքի նախագիծ, որը գոյություն չունեցող խնդրի մասին է»:

Սարգսյանը կարծում է, որ որքան քիչ խոսվեն նման խնդիրների մասին, այնքան լավ:

Նույն շարքից