Իրավական Տեսանյութեր 

Կասկածո՞ւմ եք. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, դատական նիստից անմիջապես հետո դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված նախագահող դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն և մեղադրող Պետրոսի Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին միջնորդություն:

Այսօրվա նիստի ժամանակ երկրորդ նախագահի փաստաբանները ներկայացրեցին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը:

Փաստաբաններին լսելուց հետո դատավոր Անան Դանիբեկյանը ցանկացավ լսել նաև Քոչարյանի կարծիքը. «Պարոն Քոչարյան, միանո՞ւմ եք միջնորդությանը»:

«Կասկածո՞ւմ եք»,-պատասխանեց Քոչարյան:

«Լավ բաներ չեմ ասելու, ավելի լավ է լռեմ»,-հավելեց երկրորդ նախագահը:

Դատական նիստը շարունակվում է:

Նույն շարքից