Իրավական Տեսանյութեր 

Ամբաստանյալ Քոչարյանը շատ լավ հայտարարություն արեց. Մարտի 1-ի զոհի հայր

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, դատական նիստից անմիջապես հետո դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված նախագահող դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն և մեղադրող Պետրոսի Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին միջնորդություն:

Իր խոսքում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ դատական նիստերն իրեն հիշեցնում են հայտնի ֆիլմից Գալյա Նովենցի խոսքերը «Վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ». «Հիմա փաստաբանները՝ ինքնաբացարկ-գրավի դիմաց, ինքնաբացարկ-գրավի դիմաց, ինքնաբացարկ-գրավի դիմաց: Ես ուզում եմ ասել, որ նախորդ նիստին ամբաստանյալ Քոչարյանը շատ լավ հայտարարություն արեց, որ կողմ է շուտափույթ դատական փուլի անցնելուն: Ես հիմա շահերի բախում եմ տեսնում՝ փաստաբանները մի բան են ասում, Քոչարյանը՝ մեկ այլ բան: Ես կողմ եմ ինքնաբացարկը մերժելուն»:

Դատական նիստը շարունակվում է:

Նույն շարքից