Տեսանյութեր Տնտեսություն 

Փաշինյանը խոստացավ պատժել պաշտոնյաներին և անեկդոտ պատմեց՝ խոսելով ներդրումների մասին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրումներ անողները մի շարք խնդիրների են բախվում՝ կառավարությունում չկա մարդ, ով կարող է տալ բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանները, պոտենցիալ ներդրողները դիմում են իրենց, իրենք փորձում են օգնել, սակայն նախարարությունները, որոնք վերցնում են այդ մարդկանց հեռախոսահամարները, այդպես էլ կապ չեն հաստատում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ևս նման ահազանգեր ստացել է դրա համար 1,5 ամիս առաջ հանձնարարել է ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել բոլոր համապատասխան մարմիններում ու պարզել, թե որքանով են պատշաճ արձագանք գտել ներդրումների հետ կապված առաջարկները. «Բոլոր այն պաշտոնյաները, եթե այդպիսիք կան, ովքեր պատշաճ արձագանք չեն տալիս, ուղղակիորեն կպատժվեն: Բացի դրանից, կարվեն կազմակերպչական քայլեր»:

Փաշինյանի խոսքերով, կա նաև խնդրի երկրորդ մասը. «Խորհրդային տարիներին հայտնի անեկդոտ կար: Ասում ա՝ ասա ինչ գրքեր ես կարդում, ասեմ՝ ով ես դու: Պատասխան է հնչում՝ Հոմերոս, Սոֆոկլես, Եվրիպիդես: Դրա պատասխանը լինում է՝ պարզ է, դու ստախոս ես: Ես էլ շատ առաջարկներ եմ ստանում: Օրինակ գալիս ասում են, որ 3 միլիարդի ներդրում են ուզում անել: Էս վերջերս ուր գնում էի, ինչ-որ մեկը գալիս ասում էր, որ էսինչ մարդն ուզում է 2 միլիարդ դոլարի ներդրում անել: Ես չդիմացա, հանձնարարեցի, որ պարզեն, թե ով է նա: Արդյունքում պարզվեց, որ նա նախկինում խարդախության համար դատվել է»:

Փաշինյանը բացառեց, որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, ովքեր ավելի շահագրգռված կլինեն ներդրումների մասով:

Նույն շարքից