Տեսանյութեր Տնտեսություն 

Գազի գնի մասով փոխվարչապետը լավ նորություններ ունի, բայց բանակցությունները շարունակվում են

Գազի հետ կապված բանակցություններն ընթանում են և ընթանալու են: Այո, միշտ պետք է բանակցենք այդ հարցի շուրջ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, թե այս պահին վստահորեն կարող է ասել, որ ձմեռային ամիսներին գազը չի թանկանալու. «Մինչև ապրիլի 1 գազի թանկացման խնդիր չի քննարկվելու: Բայց ամեն դեպքում ես ուզում եմ, որ բոլորիս համար հասկանալի լինի՝ գազի ներքին սակագինը բաղկացած է առնվազն երեք կարևոր բաղադրիչներից, որոնք բանակցել են՝ գազը՝ սահմանին, հայկական Գազպրոմի ներդրումներ ծավալը և ընթացիկ ծախսերը: Այս երեք բաղադրիչներով բանակցությունները մշտապես շարունակվելու են»:

Փոխվարչապետի խոսքերով, բանակցությունների ընթացքում շատ բարդ հարցեր են առաջանում, պրոցեսը բարդ է. «Այդ իմաստով որևէ սպասում ձևավորելու ցանկություն չունեմ, միայն կարող եմ վստահեցնել, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լնի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից