Բիզնես 

Շարունակե՛ք պայքարել և մի՛ հանձնվեք

analitik.am

 1955 թվականին, երբ Հարանդ Սանդերսը դարձավ թոշակառու, հույսը միայն իր համեստ 105 դոլար թոշակն էր, իր հին մեքենան և հավ պատրաստելու իր յուրօրինակ բաղադրատոմսը: Նա հասկանում էր, որ իր այդ թոշակով չի կարողանա ապրել և որոշեց գնալ ռեստորաններ և նրանց տնօրեններին պատմել իր յուրօրինակ բաղադրատոմսի մասին: Նա հասկանում էր, որ եթե իր բաղադրատոմսը օգտագործեն, ապա ամեն մի վաճառված հավի համար նա կստանա գոնե 5 ցենտ: Առաջին ռեստորանը մերժեց նրան, երկրորդն էլ, երրորդն էլ:  1008 զանգերը նույպես անհաջող էին և արդյունք չտվեցին: Սակայն, Հարլանդը շարունակում էր պայքարել` զանգել, գնալ ռեստորաններ` գիշերելով իր հին մեքենայի մեջ:

 

Նա հավատում էր, որ իր բաղադրատոմսը ճանաչում կգտնի և հենց այդ  պատճառով էլ շարունակում էր պայքարել` այն վաճառելու համար:

 

 

Նրա 1009-րդ  փորձը հաջողություն բերեց նրան և նրանց պատասխանեցին  «այո»: Երկու տարի անց, նրան հաջողվեց պայմանագիր կնքել արդեն 5 ռեստորանի հետ:  1963  թվականին, նրա բաղադրատոմսով պատրաստված հավիկները վաճառվում էին արդեն 600 ռեստորաններում և այն անվանվեց Kentucky Fried Chicken, որը այժմ ԱՊՀ երկրներում հայտնի է նաև  Ростик’с անվամբ: Չնայած, որ Անդերսը դարձավ մուլտիմիլիոներ, նա մինչև մահ (1990 թվական) զբաղվում էր  KFC-ի զարգացմամբ:

 

 

Նույն շարքից