Բիզնես 

Ամենաերիտասարդ միլիոնատերն աշխարհում

analitik.am

Երբ Ռայան Ռոսը երեք տարեկան էր, նա իրենց տան հետևի այգում  ստեղծեց հավերի ֆերմա: Այժմ նա ութ տարեկան է:  Նա ղեկավարում է չորս հզոր կոմպանիա և նրա ունեցվածքը կազմում է մոտավորապես մեկ միլիոն դոլար:

 

Սկզբում Ռայանը ուներ  60 հավ և նա վաճառում էր հազարավոր ձվեր մեկ օրում: Հոգնելով հավի բիզնսից, նա որոշեց մաքրել խոտածածկ տարածքները: Սակայն, քանի որ նա գազոնները մշակելու համար նախատեսված մեքենան չէր կարողանում օգտագործել, քանի որ այն ծանր էր, վարձել էր իրենից մեծ երեխաների, որպեսզի իր փոխարեն անեն այդ աշխատանքը: Օրական նա ստանում էր տասնհինգ դոլար և այդպիսով մեկ ժամի համար նա վերցնում էր քսան դոլար, որից իրեն մնում էր հինգ դոլարը:

 

Այնուհետև նա զբաղվում էր խոտածածկ տարածքները ջրելով, որի համար ստանում էր 200 դոլար և հարյուր դոլարը վճարում էր իր փոխարեն այդ աշխատանքը կատարողներին, այս մասին պատմում է փոքր գործարարի մայրը: Մենք ամուսնուս հետ զարմանում էինք, թե ինչքան լավ է նա ամեն ինչից հասկանում: Նա միայնակ կարողացավ իր փողերով գնել անշարժ գույք և այժմ նա ունի վեց շինություն  Կոլումբիայում և 900 հազար դոլար:

Նույն շարքից