Բիզնես 

Իսրայելում ապրանքացուցակներից դուրս են բերում թուրքական ընկերությունների արտադրատեսակները

analitik.am

Իսրայելի բոլոր սուպերմարկետները հաջորդաբար սկսել են բոյկոտել թուրքական ապրանքները: Ինչպես հաղորդում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, իսրայելյան խոշորագույն երկու սուպերմարկետների ցանցեր` Rami Levi-ն և Bkue Sguare-ը տեղեկացրել են, որ իրենց ապրանքացուցակներից դուրս են բերում թուրքական ընկերությունների արտադրատեսակները:

 

 

Իսրայելյան Kanal10 հեռուստաալիքը հայտնել է, որ սուպերմարկետների` թուրքական ապրանքների բոյկոտը Թուրքիայի վրա կնստի մոտ 93 մլն դոլար: Իսրայելի մեկ այլ խոշոր սուպերմարկետ` Super Sol-ը ևս հայտարարել է, որ «չի վաճառի թշնամական երկրի ապրանք»:

 

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի սպառողների իրավունքների կազմակերպությունը թուրք սպառողներին կոչ էր արել չգնել իսրայելական արտադրության ապրանքներ: «Իսրայելը կոտորած է իրագործում պաղեստինցիների նկատմամբ, այդ պատճառով անհրաժեշտ է դադարեցնել առևտրային հարաբերություններն այդ երկրի հետ», -հայտարարել էր թուրքական կազմակերպությունը:

 

Նույն շարքից