Բիզնես 

Կառավարությունը «Նաիրիտ» գործարանի բաժնեմասերի մի մասը կփոխանցի Որոտանի ՀԷԿ-երի համալիրին

analitik.am

Հայաստանի կառավարությունը նոր որոշմամբ պատրաստվում է մարել ՀՀ գազի համակարգի նախկին տասնմեկ պետական ՓԲԸ-ների միացման արդյունքում 1998 թվականին ստեղծված «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտքերը: Համապատասխան որոշման նախագծով, որն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստի օրակարգում, «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը (այսուհետև՝ գույք) կօտարվի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: Վերջինս դրա դիմաց մարված կհամարի «Հայգազարդ»-ի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:

 

Նույն որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ»-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները կմարվի ընկերության մի շարք ակտիվներ` ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:

 

«Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը սույն որոշմամբ նախատեսվում է հանձնման-ընդունման ակտով հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

 

Նույն շարքից