Բիզնես 

«Նաիրիտ-2»-ի և «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի մի մասը պարտքի դիմաց կհանձնվի «Որոտան» ՀԷԿ-ին

analitik.am

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն այսօր կառավարության ուշադրությանը ներկայացրեց «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասի պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց երկու-երեք օր քննարկել այն և որոշում կայացնել:

 

Որոշման համաձայն՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայգազարդ» ՓԲԸ-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հանդեպ պարտավորությունների մարման նպատակով ընկերության ակտիվները օտարում է Հայաստանի Հանրապետությանը՝ դրանց գնի դիմաց որպես վճարում ֆինանսների նախարարությունը մարված է համարում ֆինանսների նախարարության հանդեպ ընկերության քաղաքացիաիրավական բնույթի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների գնի գումարի չափով:

 

«Հայգազարդ»-ի և «Որոտան»-ի միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կքննարկվի, համաձայն որի «Հայգազարդ»-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2»-ի 53,27 տոկոսը և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի 3,5967 տոկոսը՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը (այսուհետև՝ գույք) հաշվեկշռային արժեքով օտարվում է «Որոտան»-ին, իսկ վերջինս դրա դիմաց մարված է համարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:

 

Պայմանագրի ստորագրումից հետո՝ «Նաիրիտ 2»-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը սահմանված կարգով հանձնման-ընդունման ակտով կհանձնվի «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո «Նաիրիտ 2»-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, և ՀՀ սեփականությունը հանդիսացող Տեղ-Ստեփանակերտ գազատարը կամրացվի «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Նույն շարքից