Բիզնես 

Իրաքյան Քուրդիստանից առաջին նավթային լցանավը ժամանել է ԱՄՆ

Ամերիկյան Տեխաս նահանգի Գալվսեթոն նավահանգիստ է ժամանել առաջին նավթային լցանավը Իրաքյան Քուրդիստանից: Նավթամթերքը անմիջականորեն քրդերի կողմից ուղարկված առաջին բեռն է, եւ հակասում է Վաշիինգթոնի՝ Իրաքի միասնականությանը համախոհ լինելու մասին հայտարարություններին, ինչը Բաղդադում կարող է շիա կառավարության դժգոհությունն առաջացնել: Վերջինս քրդերի կողմից նավթի ինքնուրույն արտահանումը հավասարեցնում է մաքսանենգությանը:


ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է պնդել, որ էներգետիկ ռեսուրսները պատկանում են Իրաքի ողջ ժողովրդին, սակայն նաեւ հայտարարում է, որ կառավարությունը չի միջամտում առեւտրային գործարքներին, հաղորդում է BBC-ը:


Դեռեւս հայտնի չէ բեռի հետագա ուղարկման ուղղությունն ու դրա գնորդը:

Նույն շարքից