Բիզնես 

Ռուսաստանում կարգելեն ԱՄՆ-ից թռչնամսի ներմուծումը

«Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար  Սերգեյ Դանկվերտի հայտարարությունը, հաղորդում է, որ Ռուսաստանում, հնարավոր է, արգելեն ԱՄՆ-ից թռչնամսի մատակարարումները:

«Եթե ամերիկյան թռչնամսի մեկ շաբաթյա մոնիթորինգի արդյունքում խախտումներ հայտնաբերվեն, ապա այդ արտադրանքի որակի շուրջ մեր մտահոգությունը կվերածվի ԱՄՆ-ից մատակարարումների սահմանափակումների ներդրման», - հայտարարել է Դանկվերտը:


Վերահսկողության ուժեղացման պատճառը Դանկվերտը բացատրում է թռչնամսում հայտնաբերված վտանգավոր նյութերի եւ միկրոօրգանիզմների դեպքերով, ինչպիսիք են լիստերիաները, սալմոնելաները, արճիճը,  օդակյաց եւ ֆակուլտատիվ անօդակյաց միկրոօրգանիզմները:

«Մենք այդ մասին նախազգուշացրել ենք մեր ամերիկյան գործընկերներին, այժմ կվելուծենք ստացված արդյունքները եւ կքննարկենք դրանք: Կարծում եմ, ընթացիկ շաբաթվա ավարտին ԱՄՆ անասնաբուժական ծառայության հետ հեռախոսային համաժողովներ կանցկացնենք» - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Քալիֆորնիայից Ռուսաստան թռչնամսի մատակարարումները թռչնի գրիպի պատճառով:

Նույն շարքից