Բիզնես 

Ռուսաստանն օգոստոսի 1-ից Լեհաստանից բանջարեղենի և մրգերի ներկրման արգելք է սահմանում

«Ռոսսելխոզնադզորն» օգոստոսի 1-ից սահմանում է Լեհաստանից ՌԴ-ի տարածք բանջարեղենի և մրգերի ներկրման սահմանափակումներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:

 

«Մենք որոշում ենք կայացրել Լեհաստանից ՌԴ գործնականում ամբողջ բանջարեղենի և մրգերի ներկրման սահմանափակումներ մտցնելու մասին: Դրանք կապված են հավաստագրման բազմիցս կրկնվող խախտումների և կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ»,- հայտարարել Է զրուցակիցը:   

 

Հուլիսի 29-ին Ալեքսեենկոն հայտնել Էր, որ այս շաբաթ կարող Է որոշում ընդունվել Լեհաստանից կաղամբի ներկրման արգելքի մասին՝ նույնպես կարանտինային վնասատուների պատճառով:

 

Նույն շարքից