Բիզնես 

«Գազպրոմ Արմենիա»-ն իր բաժանորդների համար ծանուցման նոր համակարգ կներդնի

 «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդները կկարողնան յուրաքանչյուր ամիս տեղեկություններ ստանալ նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ Զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը բացատրեց համակարգի էությունը` նշելով, որ դա դրական եզրակացության է արժանացել «Գազպրոմ Արմենիա»-ի և հասարակական կազմակերպությունների կողմից:

 

 

«Որոշման համաձայն` բնակիչ-բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս, մինչև ամսի 15-ը, բաժանորդը կարող է իր նախընտրած եղանակով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով,  ծանուցում ստանալ նախորդ ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվում է  անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվում է ծախսված բնական գազի արժեքին»,- ասաց նա: Բուդաղյանը նշեց, որ համակարգի ներդրման համար ժամանակ է պահանջվում, ինչով պայմանավորված` առաջարկվում է որոշման նախագիծն ուժի մեջ դնել 2015 թվականի հունվարի 12-ից:

 

Նույն շարքից