Բիզնես 

ԵՄ պատժամիջոցներն էներգետիկայի ոլորտում կհանգեցնեն վառելքի գնի աճին Եվրոպայում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի նկատմամբ էներգետիկայի ոլորտում կհանգեցնի գների բարձրացմանը էներգետիկայի եվրոպական շուկայում: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Բրյուսելը պատժամիջոցների ֆոնին ինքնակամ խոչընդոտներ է ստեղծում Ռուսաստանի հետ հետագա համագործակցության համար այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին էներգետիկան է: Դա չմտածված, անպատասխանատու քայլ է: Այն անդառնալիորեն կբերի գների աճին եվրոպական էներգետիկ շուկայում», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում:

Բացի այդ՝ ԱԳՆ-ում կարծում են, որ ԵՄ որոշումը ՌԴ-ի հետ զենքի առևտրի էմբարգո սահմանելու մասին անհասկանալի իրավիճակ է ստեղծում վերջերս Կիևի նկատմամբ նման էմբարգոյի վերացման ֆոնին:
 

Նույն շարքից