Բիզնես 

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքը հետադարձ ուժ ունի այն ակտերի վրա, որոնց մասին ծանուցվել է հուլիսի 26-ից հետո. Աքիլլես ՀԿ

«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ հուլիսի 26-ից կիրառվող «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը կարող է հետադարձ ուժ ունենալ նաև մինչև հուլիսի 26-ը կազմված այն ակտերի վրա, որոնց մասին ծանուցվել է հուլիսի 26-ից հետո:

«Եթե արդեն մուծել են, դա արդեն լուծարված է համարվում, բայց եթե չեն մուծել և դեռ բողոքարկման ենթակա փուլում է ակտը, կարող են դիմում գրել և բողոքարկել: Կարող են բողոքարկել նրանք, ովքեր 26-ից հետո ծանուցումներ են ստացել, ում գործերը գտնվում են դատարանում»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե խախտումը մի տարի առաջ է եղել և հուլիսի 26-ից հետո է ծանուցում ստացել, պետք է տուգանվի նոր օրենքով:

Վերջինիս խոսքով, եթե վարորդին տուգանում են հին օրենքով, նա պետք է գրավոր դիմում ներկայացնի ոստիկանություն` խնդրին լուծում տալու համար: «Որպես կանոն, վարորդները թերթիկներ ստանում են 7-11 օրվա ընթացքում: Մենք սպասում ենք, որ այն վարորդները, ովքեր տուգանվել են 25-ից առաջ, որոնց գործը չի ընթանում նոր օրենքով, կարող են դիմել նաև «Աքիլլես» ՀԿ` կիրառելու նոր ընդունված օրենքի հետադարձ ուժը»,-հայտարարեց նա:

 

Նույն շարքից