Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) սկսում է միասնական ֆինանսական շուկայի ստեղծման աշխատանքները: Եվրասիական մայրցամաքի հյուսիսում ինտեգրման գործընթացների արդյունքում դոլարը դուրս կմղվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխադարձ վճարային համակարգից, գրում է Российская газета-ն: Ինչպես հայտնի է դարձել РГ-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անցնում է ԵՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանը:
Ինտեգրացիոն միավորման շրջանակներում սկսվել են նաև միասնական վճարային համակարգի ստեղծման աշխատանքները: Երբ այս գաղափարներն իրականացվեն, հնարավոր կլինի սկսել մտածել միասնական արժույթի ստեղծման մասին, գրում է РТ-ն:
Բոլոր այս գործընթացներն այժմ առավել պահանջված կլինեն ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողմից ռուսական ֆինանսական ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո: Միասնական արժույթի ստեղծումն, այնուամենայնիվ, մեկ տարվա հարց չէ՝ չնայած իրավիճակն այժմ ծայրահեղ ծանր չէ, գրում է РТ-ն:
Շարքային քաղաքացիները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, հավանաբար, պատժամիջոցներն իրենց վրա չեն զգա: Սակայն, նրանք, ովքեր մտավախություններ ունեն, գումարները կտեղափոխեն Չինաստան և Հոնկոնգ:
Նշվում է նաև, որ արդիական կդառնա ԵՏՄ-ի համար ընդհանուր վճարային համակարգի վերահսկողության և մոնիթորինգի միջպետական (վերազգային) ինստիտուտի ստեղծումը: Այսինքն՝ անդամ երկրները ստիպված կլինեն ստեղծել ընդհանուր Կենտրոնական բանկ: