Բիզնես 

Գերմանիան հրաժարվում է Ռուսաստանում ներդրումներից հօգուտ Իրանի. The Wall Street Journal

Գերմանացի ձեռնարկատերերը դադարում են դիտարկել ռուսական տնտեսության մեջ ներդրումներ անելու հնարավորությունը՝ ուկրաինական ճգնաժամում Մոսկվայի դերի առիթով Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատության ֆոնին: Միևնույն ժամանակ Գերմանիան որոշել է ուշադրություն դարձնել մեկ այլ երկրի, որի դեմ նույնպես արևմտյան պատժամիջոցներ են սահմանվել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Գերմանական ընկերությունները սկսել են վերականգնել Իրանի հետ երբեմնի սերտ առևտրային կապերը, հայտնել են անանուն պաշտոնյաները: «Այդ տեղաշարժը, որը դիտվում է նաև մյուս եվրոպական երկրների մոտ, հնարավոր է՝ բացատրվում է այն հանգամանքով, որ արևմտյան երկրների կառավարություններն Իրանի հետ բանակցում են որոշ պատժամիջոցների մեղմման շուրջ, եթե Իրանը զիջումների գնա միջուկային հարցում»,- գրում է թերթը:

 

Այժմ կողմերը բանակցություններ են վարում խոշոր գործարքների շուրջ, ինչը հույս է առաջացրել որոշ ընկերությունների մոտ, որոնք կցանկանային դուրս գալ Իրանի շուկա:

«Շուկան կպայթի, երբ վերացվի էմբարգոն»,- կանխատեսում է Spinner GmbH բարձրտեխնոլոգիական բաղադրիչներ արտադրող ընկերության գործադիր տնօրեն Ստեֆանի Սպիներ-Քենիգը:

Նույն շարքից