Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ում ստեղծվող նոր հարավային երկաթուղու ծրագրին՝ հիմք ընդունելով Հայաստանի հարավային երկաթուղու իրագործելիության ուսումնասիրության նախնական արդյունքները:
Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ծրագրի իրագործելիությունը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալ նոր երկաթագիծ, ինչը հնարավորություն կտա երկրի հարավային շրջանները միացնել հյուսիսային շրջաններին:
«Այն ունի ռազմավարական ու տնտեսական առաջնային նշանակություն, որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումներ ապահովող ճանապարհ»,- ասաց նա: